Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Հակաքաղցկեղային դիետայի 5 գլխավոր կանոններ. 1in.am

Հակաքաղցկեղային դիետայի 5 գլխավոր կանոններ. 1in.am

Սնունդը հսկայական ազդեցություն է գործում արտաքին տեսքի, ինքնազգացողության և ամբողջ օրգանիզմի վիճակի վրա: Առողջ սննդի սկզբունքների օգտագործումն ապահովում է ո՛չ միայն լավ ինքնազգացողություն, այլ նաև դառնում է շատ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի կանխարգելման արդյունավետ միջոց, հայտնում է Fullpicture-ը:

Ինչու՞  է սնունդն այդքան կարևոր առողջության համար:

Պարզվում է, որ դիետան, որը մարդու օրգանիզմին չի ապահովում ստանալու բոլոր անհրաժեշտ սննդարար նյութերը, հանգեցնում է իմունիտետի անկման: Բնական պաշտպանական մեխանիզմի բացակայությունը այն գործոններից է, ինչի պատճառով առաջանում են մուտանտ բջիջներ, որոնք էլ դառնում են չարորակ ուռուցքների առաջացման պատճառ: Ահա ինչու շատ կարևոր է իմանալ, թե ինչ մթերքներ ենք մենք ուտում, և ինչպես ենք այն պատրաստում:

1. Հակաքաղցկեղային դիետայի ամենակարևոր կանոնը տապակած և չափից շատ վերամշակած ուտելիքից հրաժարվելն է, ինչը հարուստ է վնասակար հագեցած ճարպերով: Հարկավոր է օգտագործել մեծ քանակությամբ հում մրգեր և բանջարեղեն:

Հակաքաղցկեղային դիետայի 5 գլխավոր կանոններ.

2. Հակաքաղցկեղային դիետայի սննդամթերքների մեջ են մտնում ցիտրուսները` մանդարին, նարինջ, կիտրոն, ինչպես նաև հատապտուղները` սևապտուղ արոսենի, սև հաղարջ, մոշ: Հակաքաղցկեղային են նաև կանաչ թեյը, սխտորը, դարչնագույն բրինձը և ձուկը:

Հակաքաղցկեղային դիետայի 5 գլխավոր կանոններ.
3. Մեր սեղաններին հաճախակի պետք է բանջարեղեն և մրգեր լինեն, այդ թվում՝ սպանախ, գազար, բրոկոլի, բազուկ, լոլիկ: Այդ ամենը գերադասելի է ուտել հում վիճակում:

Հակաքաղցկեղային դիետայի 5 գլխավոր կանոններ.
4. Կաթնամթերքներից օգտակար է օգտագործել կեֆիր, յոգուրտներ և թան:

Հակաքաղցկեղային դիետայի 5 գլխավոր կանոններ.
5․ Կարևոր է նաև ֆիզիկական ակտիվությունը, ինչը, զուգակցելով առողջ սննդի հետ, կօգնի երկար տարիներ պահպանել լավ առողջություն և ֆիզիկական գերազանց վիճակ:

 

Հակաքաղցկեղային դիետայի 5 գլխավոր կանոններ.

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. onkoved.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ